Դերասանուհի Ռոմելա Սարգսյանը նոր ֆոտոշարք է իրականացրել և լուսանկարները հրապարակել ինստագրամյան իր էջում:
Հավելենք, որ Ռոմելան վերջին տարիներին բավական հայտնի դարձավ: Նա որպես դերաասանուհի իր առաջին քայլերն արեց «Ախթամար» հեռուստասերիալում, որից հետո երրորդ գլխավոր դերը ստացավ «Ամեն տարի գարնանը» հեռուստասերիալում:
Իր հարցազրույցներից մեկում դերասանուհին խոստովանել է, որ նման հաջողությունն իր համար էլ էր անսպասելի:
Նա միշտ ներկայացել է բարի հերոսուհիների դերերով, սակայն Ռոմելայի խոսքով՝ ինքը հաճույքով կխաղա նաև բացասական կերպարներ:
Հանրության ուշադրության կենտրոնում հայտնվեց նաև Ռոմելայի шնձնшկшն կյանքը: Վերջերս իր հարցազրույցում դերասանուհին խոստովшնել է, որ ամուսնացած է արդեն երկու տարի:
Դերասանուհին պատմել է, որ իր ապագա ամուսնուն հանդիպել է ուսանողական տարիներին: Սակայն Ռոմելան որևէ ձևով չի հանրայնացնում իր ամուսնուն: