Բրիտանացի սննդաբանները կազմել են սննդամթերքի վարկանիշային աղյուսակ, որոնք կարող են ծառայել որպես սպիտակուցի աղբյուր: Սա հիանալի փոխարինում է մսին, որը համապատասխանում է մարդկանց ծոմ պահելու ժամանակաշրջանին, ինչպես նաեւ բուսակերներին։ Եւ այսպես․
Քինոա կամ բրնձի թելուկներ
Ամբողջահատիկ բույսը հանդիսանում է սպիտակուցների մեծ աղբյուր։ Ի տարբերություն այլ հացահատիկայի մշակաբույսերի քինոան պարունակում է 13%-սպիտակուցներ:
Ավոկադո
Կրկին, բացառություն է իր տեսակի մեջ։ Ոչ մի պտուղ չի պարունակում միաժամանակ այնքան սպիտակուցներ, ածխաջրեր, ինչպես նաեւ մեր օրգանիզմին անհրաժեշտ Օմեգա 6 ճարպեր, որքան ավոկադոն։ Ավոկադոյի 2%-ը մաքուր սպիտակուցներ են․ մի փոքր ավելի քիչ, քան կաթի մեջ է, եւ բացի այդ, կան մանրաթելեր, որոնք անհրաժեշտ են մարսողությանը։
Սիսեռ
Թարմ կամ սառեցված սիսեռը հարուստ է մանրաթելերով, վիտամին K-ով, հանքանյութերով եւ վիտամին C-ով: Սիսեռի մոտ 5%-ը բաղկացած է սպիտակուցից:
Հումուս
Ճարպի ցածր պարունակություն, բարձր սպիտակուցային բաղադրություն։ Հումուսը հիանալի հավելում կլինի քո սննդակարգին։ Բացի այդ, այն շատ էժան արտադրանք է։
Գետնանուշի կարագ
28%-ով բաղկացած է սպիտակուցից, պարունակում է միաբջիջված ճարպ, որը պաշտպանում է սրտանոթային հիվանդություններից:
Կոկոս
Մաքուր ջրի սպիտակուց եւ մանրաթել։ Միայն պետք է զգույշ լինել այս մրգի հետ, քանի որ այն լի է հագեցած ճարպերով։
Շագանակագույն բրինձ
Ամբողջահատիկ արտադրանքը հարուստ է հանքանյութերով, մանրաթելերով: 2.5% սպիտակուց է պարունակում։ Հարմար է որպես խավարտ այլ ճաշատեսակների հետ, որոնք սպիտակուց են պարունակում։
Ճակնդեղ
Ցածր կալորիականությամբ բաղադրություն, հակաօքսիդանտների մի քանի խմբերի առկայություն, ներառյալ բետաինը, որն ունի հակաբորբոքային հատկություններ: Վեց փոքր ճակնդեղը համարժեք է մեկ հավի ֆիլեի սպիտակուցներին։