Եթե համոզված էիք, որ գարեջուրն օգտակար է երիկամներին, սխալվել եք,ասում են բժիշկները
Advertisement 1000 x 90

Եթե համոզված էիք, որ գարեջուրն օգտակար է երիկամներին, սխալվել եք,ասում են բժիշկները

Մոսկվայի առողջապահության դեպարտամենտի գլխավոր նարկոլոգ Եվգենի Բրյունն ասել է, որ ալկոհոլի նույնիսկ մեկ անգամ օգտագործումը վնասում է երիկամներին։ Ընդ որում, գարեջուրը դրանց ավելի շատ  է վնաս պատճառում, քան ցանկացած այլ ալկոհոլային խմիչք, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

Բրունը հերքում է երիկամների համար գարեջրի օգտակարության մասին առասպելը և ասում, որ այս ըմպելիքի օգտագործումը հանգեցնում է ջրազրկման: Այն կրկնակի ծանրաբեռնում է օրգանիզմը և վնասում է երիկամներին, քանի որ նպաստում է հաճախամիզությանը և սննդանյութերի, այդ թվում՝ էլեկտրոլիտների  արտազատմանը։

«Շատ է խոսվում գարեջրի մասին՝ որպես վիտամինային խմիչքի կամ «հեղուկ հացի», բայց դա այդպես չէ: Ինչպես նաև  ճիշտ չէ ծարավը հագեցնելու հատկությունը: Այն պարունակում է մեծ քանակությամբ  ինչպես ալկոհոլային, այնպես էլ ածխաջրային բաղադրիչներ, ինչը ծանրաբեռնում է երիկամները։ Սա կրկնակի բեռ է: Պարզվում է, որ գարեջուրը ջրազրկում է օրգանիզմը երկու անգամ ավելի շատ, քան ցանկացած այլ ալկոհոլ»,- բացատրում  է Բրյունը:

Նարկոլոգը  պնդել է, որ օրգանիզմի համար ալկոհոլի անվտանգ չափաբաժին չկա, քանի որ այն ազդում է ողջ օրգանիզմի վրա։ Որքան բարձր է ալկոհոլի չափաբաժինը, այնքան ավելի շատ են ծանրաբեռնվում  երիկամները:

shantnews.am