Դուք վստահաբար մաքրում եք ձեր կոշիկները, եթե ցեխոտ կամ զզվելի բան եք տրորում:: Բայց արդյո՞ք միշտ եք հանում կոշիկնեը՝ տուն մտնելիս: Օրինակ շատ ավստրալացիներ դա չեն անում:
Շրջակա միջավայրի հետազոտությամբ զբաղվող քիմիկոսների խումբը մեկ տասնամյակ է անցկացրել՝ ուսումնասիրելով այն բացիլները որոնք մարդիկ տուն են բերում: Ու թեև DustSafe ծրագրի միջոցով ներքին միջավայրի ուսումնասիրությունը դեռևս ավարտված չէ՝ տանը կոշիկ կրելու, թե հանելու երկընտրանքը գիտնականները հակված են լուծել վերջին պնդման օգտին:
Ինչու՞ թողնել կոշիկները դրսում
Շատերը դա անում են սովորության համաձայն՝առանց մտածելու օգուտների կամ վնասների մասին: Շատերն էլ չեն սիրում հանել կոշիկները: Ինչպիսի՞ միջավար է տանը, ինչպիսի՞ բացիլներ կան և ինչպե՞ս են դրանք հայտնվել այնտեղ . սրանք ամենևին էլ երկրորդական հարցեր չեն, թեև գիտնականների մեծ մասը որպես կանոն զբաղվում է արտաքին միջավայրի մաքրության կամ աղտոտման խնդիրներով:Բանն այն է որ կոշիկների միջոցով դրսից տուն են մտնում այնպիսի մանրէներ ու վարակներ, որոնք շատ դժվար է բուժել: Ավելացրեք դրանց նաև ասֆալտե ճանապարհի մնացորդներից և էնդոկրին համակարգը վտանգող ու քաղցկեղածին բազմաթիվ թունավոր նյութեր, և դուք կարող եք հասկանալ, թե ինչ մահացու նյութերի խառնուրդ են տուն բերում ձեր կոշիկներն իրենց հետ: Ահա թունավոր քիմիական նյութերի այն ցանկը, որը գիտնականների համոզմամբ վտանգավոր է մարդկային առողջության համար:
1.Հակաբիոտիկների նկատմամբ կայուն դիմացկունություն ունեցող բակտերիաներ:
2.Ախտահանիչ քիմիական նյութերի մնացորդներ:
3.Միկրոպլաստիկ:
4.Պերֆտորացված քիմիական նյութերը (նաև հայտնի են որպես PFAS կամ «հավերժ քիմիական նյութեր»՝ /օրգանիզմում մնալու և չքայքայվելու իրենց հատկության պատճառով/, որոնք օգտագործվում են բազմաթիվ արդյունաբերական, կենցաղային և սննդամթերքի փաթեթավորման արտադրանքներում:
5.Ռադիոակտիվ տարրեր.
Հետազոտողների խումբը ուսումնասիրել է նաև 35 երկրներում տներում պոտենցիալ թունավոր մետաղների՝օրինակ՝ մկնդեղի, կադմիումի և կապարի մակարդակները:
Այդ վտանգավոր նյութերը, ու հատկապես կապարը, անհոտ են ու անգույն: Ուստի ոչ մի կերպ հնարավոր չէ պարզել, թե դրանք միայն հողու՞մ են, ջրի խողովակների վրա՞, թե՞ նաև հյուրասենյակում, գորգին, որտեղ խաղում է փոքրիկ երեխան: Գիտնականները համոզված են, որ որ այդ թունավոր նյութերի «փունջը» կոշիկների և ընտանի կենդանիներ փափլիկ թաթերի հետ տուն է գալիս:
Այսպիսով ՝ գիտնականները միանշանակ խորհուրդ են տաիս կոշիկները թողնել դրսում կամ դռան մոտ, այն պարզ տրամաբանությամբ, որ հիվանդության կանխարգելումն ավելի հեշտ է, քան բուժելը: Ի վերջո «տան կոշիկներ« կամ հողաթափեր ունենալը բացի հիգիենիկ լինելուց, նաև հարմարավետ է: