ԱՄՆ-ում հարսն ու փեսան հարսանեկան արարողությունից անմիջապես հետո կռվել են հյուրանոցում ու հայտնվել բանտում։ Այս մասին հայտնում է WBBH-TV-ն։
Զույգը ձերբակալվել է Ֆլորիդայի Նեապոլ քաղաքում, երբ մարտի 20-ին, կիրակի օրը, Hilton հյուրանոցում նրանց մասնակցությամբ ծեծկռտուք է տեղի ունեցել: Ժամանած ոստիկանները հյուրանոցի համարում հայտնաբերել են պատառոտված հագուստով Ջոն Գերհարդին, ով ուներ քթի կոտրվածք, և Ստեֆանի Ջինասին, ում հարսանյաց զգեստը ներկված էր արյունով։
Հարցաքննության ժամանակ պարզվել է, որ նորապսակները նախօրեին հարսանիք են արել, գիշերը վիճել, իսկ առավոտյան՝ կռվել։ Վիճաբանությունը, ըստ կնոջ, տեղի է ունեցել ամուսնու եղբոր պատճառով: Ջինասը նաև խոստովանել է, որ ինքն է առաջինը կռվի բռնվել և գլխով հարվածել ամուսնու դեմքին։ Հարսն ու փեսան հրաժարվել են բժշկական օգնությունից և իրենց մեղավոր են ճանաչել, սակայն այնուամենայնիվ ձերբակալվել են ընտանեկան բռնության մեղադրանքով: