Դերասանուհի Սոնա Մաթեւոսյանը նոր լուսանկար է հրապարակել, որում հրապուրիչ կերպարում է։
Ինստագրամյան էջի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված կադրերում դերասանուհին սեւ զգեստ է կրում, որը բաց է ուսերի հատվածում։ Սոնան արձակել է մազերն ու վառ շպարով է։ Կերպարն ամբողջական են դարձրել խոշոր ականջօղերը։ «Բարի գիշեր»,- հրապարակումը կարճ մակագրել է նա։