Անի Մաղաքյանը, ArmLur.am-ի հետ զրույցում անկեղծանալով, նշում է, որ վերնագրի ընտրության շատ հնարավորություններ են եղել, բայց առավել համապատասխանել է « Հատուկ դասարան» անվանումը: Ինչպես նկատում է մեր զրուցակիցը, թեման եւ պատմությունը շատ նրբություններ ունեն. պետք էր ամեն ինչ ճիշտ ներկայացնել:
«Սովորական մի դպրոցում ունենք «Հատուկ դասարան», որը հատուկ բացվել է դպրոցում «պրոբլեմատիկ» դեռահասների համար, նրանց երկրորդ հնարավորությունը տալու համար: Այդ դեռահասաներից յուրաքանչյուրն ունի իր անձնական խնդիրը, դրամատիկ գիծը, խնդիրներ ծնողների, հասարակության հետ, սոցիալական ծանրաբեռնվածությունն ու կարգավիճակը, եւ այս ամենի հետ մեկտեղ նրանք բախվում են նաեւ դպրոցի ներսում խտրականության, ենթարկվում ճնշումների: Տարբեր աշխարհների աշակերտների համար դառնում է պայքար ոչ միայն կայնքում, այլ նաեւ դպրոցի տարածքում, որտեղ երեխաները գոյության պայքար են մղում: Հնարավոր է շատ բարդ եմ ներկայացում, բայց իրականում այդ բոլոր իրադարձությունները տեղի են ունենում երիտասարդների հետ»,-պատմում է մեր զրուցակիցը:
Ամբողջությամբ՝ armlur.am