«Մեկ է՝ մեր փնթի ազգը փոխվողը չի… դա կնշանակի, որ աղբը հաղթեց մեզ…»
Advertisement 1000 x 90

«Մեկ է՝ մեր փնթի ազգը փոխվողը չի… դա կնշանակի, որ աղբը հաղթեց մեզ…»

#ՄաքրաՊատում շարքից։ Փնթի ոստիկանները կամ ավելի ճիշտ կլինի ասել #Мусорները։

======================================

Մարտի 15 էր ժամը 16։00- ի սահմանները։ Հրապարակով արագ քայլում եմ դեպի կառավարության 3 մասնաշենք։ Վարդան Քյուրումյան ին պիտի հանդիպեմ, որ միասին գնանք

ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն Ministry of Environment of Armenia փոխնախարար Աննա Մազմանյանի հետ հանդիպմանը։

Հասա հրապարակի կառավարության շենքի դիմաց։ Մոտ 10 հոգի ոստիկանական համազգեստով մարդիկ են հավաքված ծառերի տակ։ Դրանցից մեկը ծառն է շարժում, ծառի վրայի ձյունը թափվում է մնացածի վրա։ Հռհռում են… (Առաջինը դա աչքիս ընգավ)

Ես էլ այդ պահին իրենց կողքով եմ անցնում։ Ոստիկանության համազգեստ կրող անձանցից մեկը, ով ավագ լեյտենանտի ուսադիրներ էր կրում ծխախոտի մնացորդը շպրտեց ծառի տակ։ Դա այն դեպքում երբ աղբամանը գտնվում էր իրենից ընդամենը 2 մետրի վրա։

Մոտենում եմ ոստիկանին։ Փորձելով հնարավորինս թաքցնել զայրութս։

-Բարև ձեզ, պարոն ավագ լեյտենանտ մի հարց կարելի՞ է Ձեզ:

Գլխով է անում:

-Աղբ գցելու համար, ի՞նչ է նախատեսվում: Տուգանք կա՞, թե չէ Հայաստանի Հանրապետության օրենքով:

-Այո, կա։

-Կարո՞ղ եք հիմա ինքներդ ձեզ տուգանել:

-Չէ… (զարմացած հայացքով դեմքիս է նայում)

-Բա ո՞նց անենք, որ դուք հիմա տուգանվեք, որ մնացածի համար էլ դաս լինի:

(Այլևս չեմ կարողանում զայրույթս զսպել։)

Կողքից միջամտում է ավագ լեյտենանտի կոլեգան։

-Ի՞նչ ա եղել, որ ապեեեե:

-Ձեր կոլեգան աղբ է գցել ծառի տակ, պարոն ավագ լեյտենանտ:

-Ո՞րտեղ:

-Հենց այստեղ։ (Ցույց եմ տալիս ծառի տակ)

-Սուտ ես ասում… (Հակադարձում է ինձ ավագ լեյտենանտը)

-Սուտ չեմ ասում պարոն ավագ լեյտենանտ, թող ծխախոտի տուփը գրպանից հանի, ու ես կապացուցեմ, որ ծխախոտի մնացորդը իրեն է։

-Գնա ստեղից… սուտ ես ասում (սպառնալիք տոնով վախեցնում է ինձ հաջորդ ոստիկանը)

-Պարոն կապիտան, դուք աչքիս խառն եք։ Ու չեք հասկանում ինչ եք խոսում ու ում հետ եք խոսում…

-Քեզ ասում եմ գնա ստեղից քանի շուտ ա…

-Թե չէ ի՞նչ եք անելու: Չեմ գնում մինչև ձեր կոլեգան բիչոկը չվերցնի գետնից։

Այդ ընթացքում արդեն միաժամանակ 4 կամ 5 հոգու հետ եմ խոսում։

Մուսոռները վրա են տվել։ Մտածում են կվախենամ, կփախչեմ։ Էլ չգիտեն, որ իրանց նման լիքը «աղբ» եմ հավաքել ու լցրել աղբամանների մեջ։

Վերջապես բարձ ու հաստատակամ տոնով ասում եմ,

-Ով է ձեր մեջի ավագը, իրա հետ եմ ուզում խոսել։

Մի կապիտան, ով իրեն լավ տղու տեղ էր դրել առաջ է գալիս։

-Ես եմ, ասա ի՞նչ կա որ արա…

-Դու ե՞ս ավագը…

-Հա։

-Բա «արան« ո՞րս էր պարոն կապիտան:

-Ասելիք ասա… (յանի շատ զբաղված է)

-Ներկայացեք պարոն կապիտան։ Ձեր ազգանունը՞:

(Փորձում եմ զայրութս զսպել)

-Քեզ ինչ…

-Ոնց Քեզ ի՞նչ:

-Բա չիմանա՞մ Քեզ ոնց դիմեմ: Ազգանունդ ասա, Այլապես ստիպված կլինեմ քեզ դիմել «քեզ ինչ» – ով…

(արդեն ես եմ ղժում կապիտանի վրա։ ռուսի ասած, կակոյ պրիվետ տակոյ օտվետ)

Գրպանից հանում է վկայականը, ցույց տալիս ինձ ու ներկայանում։

-Կապիտան Ավագյան։

-Կապիտան Ավագյան, ձեր ենթական աղբը գցեց գետնին։

-Սուտ ես ասում։ Բան ես ման գալիս աչքիս… Քեզ ասում եմ քանի շուտ ա գնա ստեղից։ (ակնհայտ սպառնում է ինձ, էլ չգիտի, որ կրակի հետ ա խաղում)

Ուզում եմ պատասխանեմ կապիտանին, մեկ էլ կողքից լսում եմ մի ձայն։

-Աաա մի սկտր արեք դրան թող գնա է…

Շուռ եմ գալիս տեսնեմ մի լակոտ, ում ոստիկանի համազգեստ են հագցրել, գլխին կարմիր «բերետ» դրել։ Ուսերին էլ սերժանտի պագոներ են խփել։ Ձեռի հետ էլ սրան խափել են, որ ինքը լավ տղա է։ Սա էլ իրեն դրել է իր երազած տղու տեղը…

Զայրույթս այլևս անկարող էի զսպել։ Համարժեք կերպով պատասխանում եմ սրանց։ Սա էլ իրան ձևացնում է, որ հեսա գալու է ինձ խփի։ Կոլեգա մուսոռները յանի չեն թողնում…

Մի խոսքով մի «կինո» Հանրապետության Հրապարակում…

Էս մուսոռները խաբար են անում մի մայոր է գալիս։ Մայորը գլուխը կախ լսում է ինձ, իբր ձևացնում է, որ հասկացավ ինձ իմիտացիա է անում, որ ներողություն է խնդրում ինձանից, (առանց այդ բառը ասելու) Շարունակում է իմիտացիան, որ իբր շատ զբաղված է ու կուլտուրական իր հավատով ցրում է ինձ։

Շարունակում եմ քայլել դեպի Կառավարության 3 րդ մասնաշենք ու որոշում եմ զանգահարել 1-02, որ իրանց մուսոռներին վերջապես ոստիկան դարձնեն։ Չգիտեմ ինչ ընթացք կտան։ Կամ արդյոք կտան ընթացք։

Բայց այդ օրվանից սկսած հիասթափության ալիքով եմ պատվել։

Մի տեսակ մտածում եմ, որ մեկ է՝ մեր փնթի ազգը փոխվողը չի։

Մյուս կողմից էլ մտածում եմ, եթե հիմա հիասթափվեմ ու որոշեմ, որ էլ ոչինչ չեմ անելու, դա կնշանակի, որ աղբը հաղթեց մեզ…

Ու այստեղ նորից հարց է առաջանում։ Եթե Մենք որոշել ենք ապրել ու արարել Հայաստանում, բա իրավունք ունե՞նք հիասթափվելու:

-Իհարկե չունենք դրա իրավունքը։

Բա մեր երեխաները մեզ ի՞նչ են ասելու:

Այսպիսով դիմում եմ Հայաստանի Հանրապետության բոլոր պաշտոնյաներին մասնավորապես ՀՀ ոստիկանություն / Police of the Republic of Armenia ը, Հարգելի օրենք վերահսկողներ կիրառեք խնդրում եմ վարչական իրավախախտումների մասին օրենքը։ Հոդված 43։ Ով չգիտի ինչի մասին է այդ հոդվածը, ձեն հանեք հղումը ուղարկեմ։

Շնորհակալություն բոլոր նրանց ովքեր աղբը չեն թափում Չնախատեսված վայրում։

Բոլորիդ լավ օր եմ ցանկանում։

Հարգանքով `Հակոբ Միկոյան



Նման նյութեր