«Ձեր սերն ու աղոթքները ինձ ուժ են տալիս, որ շուտ ապաքինվեմ եւ նորից քայլեմ»․ Անդրեն հիվանդանոցից տեսանյութ է հրապարակել
Advertisement 1000 x 90

«Ձեր սերն ու աղոթքները ինձ ուժ են տալիս, որ շուտ ապաքինվեմ եւ նորից քայլեմ»․ Անդրեն հիվանդանոցից տեսանյութ է հրապարակել

Երգիչ Անդրեն, որը գտնվում է Գլենդելի հիվանդանոցներից մեկում, տեսանյութ է հրապարակել՝ շնորհակալություն հայտնելով մարդկանց աղոթքների եւ բարեմաղթանքների համար։

«Ձեր սերն ու աղոթքները ինձ ուժ են տալիս, որ շուտ ապաքինվեմ եւ նորից քայլեմ։ Աստված ձեզ պահապան»,- տեսանյութի մեկնաբանություններում գրել է Անդրեն։

«Անգամ մարդիկ չեն զլացել, գնացել են եկեղեցի, մոմ են վառել, տեսանյութ են նկարել եւ ուղարկել են՝ ինչպես են ինձ համար աղոթում եւ մոմ վառում։ Աստված ձեզ բոլորիդ պահապան, բոլորդ եղեք առողջ եւ Աստված պահապան մեր հայրենիքին։ Շնորհակալ եմ ձեզ անչափ։ Սիրում եմ, խոստանում եմ շուտ ապաքինվել եւ նորանոր երգերով ոգեշնչել ձեզ»,- տեսանյութում ասել է Անդրեն։