
«Freedom House» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հեռացրել է Ադրբեջանի կողմից Արցախի գազամատակարարումը խափանելու վերաբերյալ ավելի վաղ արված գրառումը Twitter-ում:
Կազմակերպությունը հայտարարել էր, որ Ադրբեջանը պետք է կանխի հումանիտար ճգնաժամը` անխոչընդոտ վերականգնելով գազամատակարարումը Լեռնային Ղարաբաղի բնակչությանը, որը շաբաթներ շարունակ սառը եղանակային պայմաններում մնացել է առանց ջերմության և տաք ջրի: