Ռուս զինվորները տարօրինակ խնդրանքով ներխուժել են «Գիր ու արծիվ» հաղորդաշարի հաղորդավարի տուն
Advertisement 1000 x 90

Ռուս զինվորները տարօրինակ խնդրանքով ներխուժել են «Գիր ու արծիվ» հաղորդաշարի հաղորդավարի տուն

«Գիր ու արծիվ» («Орел и Решка») հաղորդաշարի հաղորդավար Եվգենի Սինելնիկովը պատմել է, թե ինչպես են ռուս զինվորականները տարօրինակ խնդրանքով ներխուժել Գոստոմելում գտնվող իր տուն։

Նրա խոսքով՝ զինվորականները ոչ միայն զենքի սպառնալիքով ստիպել են ստորագրություն տալ իրենց, այլ նաեւ խնդրել են սուրճ եփել։

«Այնքան սարսափելի բան էր, հիմա շատ հաճախ եմ հիշում, երբ ամեն ինչ ստուգում էին, երբ արդեն ստորագրություն տվեցի, խնդրեցին՝ կարո՞ղ եք սուրճ պատրաստել, քանի որ սուրճ էին ուզում։ Իսկ ի՞նչ ասել նրանց։ Իհարկե, կարող եմ ձեզ համար այդ սուրճը պատրաստել»,- ասել է Սինելնիկովը։