Լոնդոնի Headline Picture կինոստուդիան եւ ֆրանսիական Itineraire Productions կինոընկերությունը հայտարարել են դրամատիկ մինի-սերիալի արտադրության մասին, որը կոչվում է Who Killed Lady Di («Ով է սպանել լեդի Դիին»)։ Այն արքայադուստր Դիանայի մահվան հանգամանքների եւ դավադրության տեսությունների մասին է։ Այս մասին հայտնում է Variety պարբերականը վկայակոչելով ընկերությունների ներկայացուցիչների հայտարարությունը։
Արքայադուստր Դիանան եւ նրա սիրեցյալը՝ եգիպտացի կինոպրոդյուսեր Դոդի Ալ Ֆայեդը, զոհվել են 1997 թվականին Փարիզի Պոն դե լ’Ալմա թունելում տեղի ունեցած ավտովթարից՝ թաքնվելով պապարացիից: Variety-ի տվյալներով՝ սերիալը կպատմի արքայադստեր մահվան հետաքննության եւ ողբերգության ֆոնին «դավադրության վայրի տեսությունների» առաջացման մասին: Նախագծի գլխավոր հերոսները կլինեն ֆրանսիացի քննիչն ու Մեծ Բրիտանիայից արքայադստեր երկրպագուն, որը վարում է «ով է սպանել Լեդի Դիին» բլոգը։
«Սա արքայադուստր Դիանայի մահվան մասին դավադրության առաջին լայնածավալ տեսության կեղծման մասին նախագիծ է։ Դա բեկումնային պահ էր, որը փոխել է ԶԼՄ-ների պատկերացումն այն մասին, թե ինչպես հեռարձակել եւ տարածել նորությունները», – մեկնաբանել է Itineraire Productions-ի համահիմնադիր Պիեռ Լոժիեն: «Սա առաջին խոշոր մշակութային իրադարձությունն է, որը վիրուսային է դարձել եւ կեղծ նորությունների եւ ինքնասպանությունների ալիք է առաջացրել», – հավելում է Headline Pictures-ի գործադիր պրոդյուսեր Քրիստիան Բաուտեն: