Կինոռեժիսոր Արման Չիլինգարյանի «Լույսի կաթիլներ» ֆիլմը նվաճել է «Լավագույն դրամա» մրցանակը Տորոնտոյի այլընտրանքային կինոփառատոնում՝ լիամետրաժ ֆիլմերի կատեգորիայում, հայտնում է Հայաստանի ազգային կինոկենտրոնը։
Արդյունքները հրապարակվել են 2022 թվականի մարտի 27-ին:
Կինոնկարի համասցենարիստներն են Արման Չիլինգարյանը եւ Գարիկ Մաշկարյանը, ռեժիսորը՝ Արման Չիլինգարյանը, օպերատորը՝ Արտո Խաչատրյանը, նկարիչը՝ Ներսես Սեդրակյանը, կոմպոզիտորը՝ Լևոն Թևանյանը, հնչյունային ռեժիսոր՝ Տիգրան Կուզիկյանը: