Իլոն Մասկը կրկին վարակվել է կորոնավիրուսով
Advertisement 1000 x 90

Իլոն Մասկը կրկին վարակվել է կորոնավիրուսով

Tesla-ն եւ SpaceX-ը ղեկավարող ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը հայտարարել է, որ կրկին վարակվել է կորոնավիրուսով։

«Կարծես թե ես նորից վարակվեցի, բայց առայժմ՝ գրեթե ասիմպտոմատիկ»,- երկուշաբթի գրել է նա Twitter-ում:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ աշխարհում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 475 միլիոնը, մահացածների թիվը՝ 6.1 միլիոն։ Վարակման հաստատված դեպքերի մեծ մասը, ըստ ԱՀԿ-ի, բաժին է ընկնում ԱՄՆ-ին՝ ավելի քան 79 միլիոն: