«Օսկար»-ի 94-րդ մրցանակաբաշխությունը պատմության մեջ գրանցել է երկրորդ ամենացածր վարկանիշը՝ ըստ հեռուստադիտողների թվի։ Այս մասին հայտնում է Hollywood Reporter-ը։
Նախնական տվյալներով՝ ABC հեռուստաընկերության հեռարձակումը դիտել է 13,7 մլն մարդ, անցյալ տարի՝ 10,4 մլն մարդ՝ կորոնավիրուսային սահմանափակումների ժամանակ։
Հանդիսատեսին չգրավեց ոչ Լոս Անջելեսի Dolby կինոթատրոնում հանդիսության ավանդական վայրը, ոչ էլ հանդիսության հաղորդավարների վերադարձը։
Մինչ համաճարակը, առնվազն 20 միլիոն մարդ դիտում էր «Օսկար» մրցանակաբաշխությունը։
Արարողության հեռուստատեսային վարկանիշները հաշվարկվել են 1970-ականներից։