Ամերիկացի դերասան Ալեք Բոլդուինը կրկին հայր է դառնալու։ Նրա կինը՝ Հիլարիան, իր Instagram-ում հայտնել է, որ կրկին հղի է։
Այսպիսով, արտիստը ութերորդ անգամ հայր կդառնա։
Զույգն արդեն ունի վեց երեխա՝ ութամյա դուստր Կարմենը, մեկամյա Լյուսիան եւ չորս որդի՝ վեցամյա Ռաֆայելը, հինգ տարեկան Լեոնարդոն, երեք տարեկան Ռոմեոն եւ մեկուկես տարեկան Էդուարդոն։ Բոլդուինը դերասանուհի Քիմ Բեսինջերի հետ առաջին ամուսնությունից ունի նաև 26-ամյա դուստր՝ Այրլենդը։