Օրական որքան շաքարը վտանգավոր չէ առողջության համար
Advertisement 1000 x 90

Օրական որքան շաքարը վտանգավոր չէ առողջության համար

Օրական որքան շաքար կարելի է օգտագործել առանց առողջությանը վնաս պատճառելու: Այս մասին իր կարծիքն է հայտնել սրտաբան Դիանա Նովիկովան (Ռուսաստան)։

Խոսելով շաքարի մասին՝ մասնագետները հասկանում են գլյուկոզայի ցանկացած աղբյուր՝ դա եւ սննդին ավելացված շաքարն է, եւ մեղրի ու օշարակի մեջ պարունակվող շաքարը, եւ քաղցր գազավորված ըմպելիքները, թեյը, մրգային ըմպելիքները, էներգետիկ ըմպելիքները, տորթերն ու թխվածքաբլիթները, քաղցր կաթնաշոռային պանրիկները, յոգուրտները, պաղպաղակը, կոնֆետները, մեղրը, ինչպես նաեւ մաքուր սպիտակ շաքարը։

«Բնական հում մթերքներում պարունակվող շաքարները ավելացված շաքար չեն: Հիմնական խորհուրդներից մեկը, որը ես տալիս եմ իմ պացիենտներին, այն է, որ ազատ շաքարի օգտագործումը չպետք է գերազանցի ընդհանուր օգտագործվող էներգիայի 10 տոկոսը: Իսկ ավելի լավ է շաքարի ծավալն ընդհանրապես կրճատել մինչեւ 5 տոկոսից էլ պակաս ծավալի»,- ասել է մասնագետը։

Վերջին տասնամյակների ընթացքում մեր սննդակարգում զգալիորեն ավելացել է շաքարի բարձր տոկոս պարունակող մթերքների թիվը։ Սա հանգեցրել է ճարպակալման, շաքարախտի, բարձր ճնշման, ինչպես նաեւ դանդաղ քրոնիկ բորբոքումների հետ կապված հիվանդությունների աճի:

Օրինակ, եկեք հաշվարկենք շաքարի օգտագործման օրական նորման։ Եթե մարդու օրական սննդակարգը կազմում է 1700 կկալ, ապա շաքարին հատկացված 10 տոկոսը 170 կկալ է կամ 42 գրամ։ Սա մի փոքր ավելի քիչ է, քան 2 ճաշի գդալ ջեմը կամ մեղրը, 50 գրամ կաթնային շոկոլադը կամ 70 գրամ թխվածքը, 150 գրամ պաղպաղակը կամ մեկ բաժակ կոլան:

Իդեալական կլիներ կրկնակի կրճատել այս չափաբաժինը՝ մինչեւ օրական օգտագործվող ընդհանուր կալորիաների 5 տոկոս:

med.news.am