Մեկ գավաթ գինին բոլորովին էլ օգտակար չէ սրտի առողջության համար․ հետազոտություն
Advertisement 1000 x 90

Մեկ գավաթ գինին բոլորովին էլ օգտակար չէ սրտի առողջության համար․ հետազոտություն

Մասաչուսեթսի ընդհանուր թերապիայի հիվանդանոցիգիտնականները՝ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի եւ Հարվարդի համալսարանի (ԱՄՆ) մասնագետների հետ միասին, կասկածի տակ են դրել վաղ հետազոտությունները, որոնք ասում են, որ փոքր քանակությամբ ալկոհոլի, օրինակ մի գավաթ գինու օգտագործումը, օգտակար է սրտի առողջության համար: Նոր հետազոտության արդյունքները հրապարակվել են JAMA Network Open-ում։

Հեղինակները վերլուծել են միջինը 57 տարեկան ավելի քան 370 000 մեծահասակների տվյալները, որոնք շաբաթական մոտ ինը չափաբաժին ալկոհոլ են օգտագործել: Պարզվել է, որ փորձի շատ մասնակիցներ, որոնք չափավոր կամ քիչ են խմում, որպես կանոն, ավելի առողջ ապրելակերպ են վարում, քան նրանք, որոնք հրաժարվում են ալկոհոլից։ Օրինակ՝ նրանք ֆիզիկապես ավելի ակտիվ են եւ ավելի շատ բանջարեղեն են ուտում, եւ հակված են քիչ ծխելու կամ ընդհանրապես չեն ծխում:

Բացի այդ, երբ գիտնականները մասնակիցներից վերցված նմուշների գենետիկական անալիզ են արել, նրանք պարզել են, որ ալկոհոլը չարաշահելու գենետիկ հակում ունեցող մարդիկ իսկապես ավելի հաճախ են մեծ քանակությամբ ալկոհոլ օգտագործել ու տառապել են հիպերտոնիայով ու սրտի իշեմիկ հիվանդությամբ:

Այս ամենը նշանակում է, որ առողջության համար գինու օգուտները հաստատող տվյալներ չկան, եւ պետք չէ ալկոհոլ խմել՝ հույս ունենալով, որ այն օգտակար կլինի սրտի կամ արյան անոթների համար:

med.news.am