
Բրյուս Ուիլիսի ընտանիքը հայտարարել է, որ դերասանն ավարտում է կարիերան խոսքի խանգարման պատճառով։ Նրա մոտ ախտորոշվել է աֆազիա՝ խոսքի խանգարում, որն առաջանում է ուղեղի վնասվածքից հետո։
«Ցանկանում ենք տեղեկացնել, որ մեր սիրելի Բրյուսն առողջական խնդիրներ ունի, և վերջերս նրա մոտ ախտորոշվել է աֆազիա, որն ազդում է նրա կոգնիտիվ կարողությունների վրա: Երկար մտորումներից հետո նա որոշել է թողնել կարիերան, որն իր համար այդքան մեծ նշանակություն է ունեցել:
Սա իսկապես դժվարին ժամանակահատված է մեր ընտանիքի համար, և մենք շատ թանկ ենք գնահատում ձեր սերը, կարեկցանքն ու աջակցությունը»,- այս մասին Instagram-ի իր էջում հայտարարել է դերասանի կինը՝ Էմմա Հեմինգ-Ուիլիսը::