Marvel-ի «Լուսնային ասպետ» սերիալում կերպարները հիշատակում են Հայոց ցեղասպանությունը
Advertisement 1000 x 90

Marvel-ի «Լուսնային ասպետ» սերիալում կերպարները հիշատակում են Հայոց ցեղասպանությունը

Marvel կինոընկերության Moon Knight («Լուսնային ասպետ») սերիալի առաջին էպիզոդում կերպարները հիշատակում են Հայոց ցեղասպանությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, էպիզոդի ընթացքում գլխավոր հերոս Մարկ Սպեկտորի (ում մարմնավորում է Օսկար Այզեքը) հետ զրույցում Արթուր Հորրուն (մարմնավորում է Իթան Հոքուքը) վերջինս, մարդկության գործած չարագործությունների մասին խոսելիս, ի թիվս Ադոլֆ Հիտլերի ու Փոլ Փոթի նշում է նաև Հայոց ցեղասպանությունը:

Ի դեպ, Օսկար Այզեքը խաղացել է գլխավոր դերը Հայոց ցեղասպանության մասին The Promise («Խոստում») ֆիլմում:

Moon Knight սերիալի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել մարտի 30-ին՝ Disney+ սթրիմինգային ծառայությունով: