Դերասանուհի Ժաննա Վելիցյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հրապուրիչ կերպարը։
Իր միկրոբլոգում տեղադրված լուսանկարում դերասանուհին սեւ հագուստ է կրում, որն ընդգծում է նրա գեղեցիկ կազմվածքը։ Ժաննան արձակել է մազերն ու վառ շպար է ընտրել՝ նախապատվություն տալով կարմիր շրթներկին։ «Լեդի, որը սեւ հագուստ է կրում»,- հրապարակման մեկնաբանություններում գրել է նա։