Հինգ հաճոյախոսություն, որ պետք է լսի յուրաքանչյուր կին
Advertisement 1000 x 90

Հինգ հաճոյախոսություն, որ պետք է լսի յուրաքանչյուր կին

  1. «Այն, թե դու ինչպես ես դա անում (նշել անհրաժեշտ գործողությունը), պարզապես հրաշալի է»

Աղջկա ունակությունը կամ տեղին բնորոշումը ցույց կտա, որ դուք ուշադիր եք: Եթե դեռ չգիտեք, որ նա պատրաստում է կամ ինչ ոլորտում է աշխատում, կարելի է գոնե նշել, թե որքան քնքուշ է նա ժպտում, ինչպես են նրա այտերը շառագունում:

  1. «Կարելի՞ է իմանալ քո կարծիքն այս հարցի շուրջ: Դու միշտ այնքան իմաստուն ես մտածում»

Այդ կերպ դուք ցույց կտաք, որ նրան խելացի եք համարում, հարգում եք նրա տեսակետը: Դա արթնացնում է կնոջ միտքը, ինչը ոչ բոլոր տղամարդիկ են կարող:

  1. «Ինձ այնքան լավ է քեզ հետ, որ կարող եմ ես՝ ես լինել»

Դա անվտանգության զգացողություն է առաջացնում եւ հարաբերությունները նոր մակարդակի վրա բարձրացնում: Աղջիկը վստահություն է զգում եւ մոտենում ձեզ:

  1. «Այստեղ բոլոր տղաներն աչք են գրել քեզ վրա»

Սա սիրված հաճոյախոսություն է: Կինն ուզում է ցանկալի լինել, եւ ոչ միայն իր տղամարդու կողմից: Դա չի նշանակում, որ նա ուզում է քնել մյուս բոլոր տղամարդկաց հետ, որոնք ուզում են իրեն: Պարզապես լրացուցիչ ուշադրությունն ու խանդը հավասար են սեփական գրավչության զգացողությանն ու ինքնավստահությանը:

  1. «Ինձ դուր է գալիս, երբ դու հագնում ես (նշել անհրաժեշտ հագուստը)»

Կանանց դուր է գալիս, երբ տղամարդիկ անտարբեր չեն իրենց տեսքի հանդեպ: Նրանց դուր է գալիս, երբ դուք նրա համար հագուստ եք ընտրում, եթե, իհարկե, սարսափելի ճաշակ չունեք:

news.am