
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից տեղեկացնում են, որ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում ամբողջ շաբաթվա ընթացքում, Նոր Նորքում՝ մարտի 26-ին։
Ազոտի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում մարտի 26-ին, Նոր Նորքում՝ մարտի 27-ին։
Ծծմբի պարունակությունը չի գերազանցել համապատասխան սահմանային թույլատրելի կոնցենտրացիան: