Կծու պղպեղներն օգտագործվում են աշխարհի գրեթե բոլոր խոհանոցներում։ Nat-women.ru-ն ներկայացրել է՝ ինչու են դրանք օգտակար նյութափոխանակության համար։
Սև աղացած պղեղ։ Եթերային յուղեր, E, C վիտամիններ է պարունակում, օգտակար է նյութափոխանակությանը, քանի որ խթանում է ստամոքսահյութի արտադրությունը, ինչը նշանակում է, որ կերածն ավելի արագ է մշակվում։
Պղպեղն օգնում է ազատվել նաև փորկապությունից, մեծ քանակով գազերի առաջացումից։ Խորհուրդ է տրվում նաև նրանց, ովքեր ցանկանում են ազատվել ավելորդ կիլոգրամներից, քանի որ նպաստում է ճարպերի այրմանը։ Այն նաև հակաօքսիդանտ է։
Կարմիր աղացած պղպեղ։ Պարունակում է A, B, C վիտամիններ, կարոտին։ Կարմիր պղպեղը բարենպաստ ազդեցություն է ունենում նյութափոխանակության համակարգի վրա, թեթև լուծողական հատկություն ունի։ Նյութը, որը կծու համ է հաղորդում պղպեղին, օգտագործվում է նյարդային խնդիրների բուժման, արթրիտի ցավերը հանգստացնելու նպատակով, դիաբետիկ նևրոպաթիայի դեպքում։
Կարմիր պղպեղն ամրացնում է անոթները, օգնում մաքրել արյունատար անոթները։ Կարող է նպաստել նաև զարկերակային ճնշման իջեցմանը։ Քանի որ կարմիր պղպեղը տաքացնող հատկություն ունի, այն օգտագործվում է մրսածության դեպքում՝ որպես կոմպրես։ Օգնում է մաքրել շնչուղիները, օգտագործվում է հարբուխի դեպքում։
Կարմիր պղպեղը կարող է օգնել նաև նիհարել, եթե ավելացնեք կեֆիրին կամ սև թեյին։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը