Իլոն Մասկն առաջարկել է ստեղծել սոցիալական ցանց «առանց քարոզչության»
Advertisement 1000 x 90

Իլոն Մասկն առաջարկել է ստեղծել սոցիալական ցանց «առանց քարոզչության»

Tesla-ի և SpaceX-ի հիմնադիր Իլոն Մասկը հայտարարել է, որ «լրջորեն մտածում է» նոր սոցիալական ցանց ստեղծելու մասին։ Այս մասին նա գրել է Twitter-ի օգտատերերից մեկի մեկնաբանությունում, ով ասել է, որ կարծում է, որ անհրաժեշտ է ունենալ մի հարթակ, «որտեղ խոսքի ազատությունը և դրա հարգումը առաջնահերթություն կտրվի, իսկ քարոզչությունը՝ նվազագույնը»:

Ինքը՝ Մասկը, Twitter-ը համեմատել է քաղաքի հրապարակի հետ, որտեղ մարդիկ արտահայտում են իրենց կարծիքը։ Նա նշել է, որ հաշվի առնելով դա՝ «խոսքի ազատության սկզբունքները չհարգելը հիմնովին խարխլում է ժողովրդավարությունը»։

«Արդյո՞ք անհրաժեշտ է նոր հարթակ»,- գրել է գործարարը։

Նաև մարտի 25-ին Մասկը հարցում է հրապարակել Twitter-ում, որտեղ նա հարցրել է, թե արդյո՞ք սոցցանցի ղեկավարությունը հավատարիմ է խոսքի ազատության սկզբունքներին։ Օգտատերերի մեծամասնությունը (ավելի քան 70%) «ոչ» է քվեարկել իրենց պատասխաններում։ Հարցմանը արդեն մասնակցել է ավելի քան 2 միլիոն մարդ։

Նաև մեկնաբանություններում օգտատերերը սկսել են տարբերակներ առաջարկել նոր սոցցանցի անվանման և տարբերանշանի համար։

Մասկը նախկինում դատարանին խնդրել էր մերժել ԱՄՆ Արժեթղթերի և բորսաների հանձնաժողովի հետ հաշտության կարգադրությունը, ըստ որի՝ նախքան հրապարակումը իրենից պահանջվում է համաձայնեցնել իր թվիթերը փաստաբանների հետ։ Մասկն ասում է, որ տվել է իր համաձայնությունը SEC-ի ճնշման ներքո: Մասկի փաստաբանները պնդում են, որ այդ միջոցը սահմանափակում է Tesla-ի ղեկավարի իրավունքները Սահմանադրության առաջին փոփոխությամբ։

Սիրարփի Աղաբաբյան