- Կովերի շրջանում գոյություն ունի «լավագույն ընկերուհի» հասկացությունը:
- Ֆլամինգոների խումբը կոչվում է «Կաբարե»:
- Միլիոնավոր ծառեր աճում են յուրաքանչյուր տարի շնորհիվ այն բանի, որ սկյուռիկները մոռանում են, թե որտեղ են թաքցրել իրենց ընկույզները:
- Թիթեռները նեկտարի համը կարող են փորձել իրենց թաթերով:
- Ջրասամույրները քնած ժամանակ բռնում են միմյանց իրենց թաթերով:
- Գոյություն ունի մեդուզայի տեսակ, որն անմահ է:
- Սապատավոր կետերը կարողանում են երգել:
- Կայսերական պինգվիններն իրենց սրտի տիրուհուն առաջարկություն են անում փոքրիկ քարի օգնությամբ:
- Ծովային ձիուկները մոնոգամ են և ամբողջ կյանքն անցկացնում են մեկ զուգընկերոջ հետ:
- Շան արու ձագերը հատուկ պարտվում են էգ ձագերին խաղային կռիվների ժամանակ:
- Յուրաքանչյուր կատվի քիթն ունի յուրահատուկ նախշ, ինչպես մարդկանց մատնահետքերը:
- Լսելով հաճելի երաժշտություն՝ կովերն ավելի շատ են կաթ տալիս:
- Դելֆինները գիտեն իրենց ինքնուրույն հորինած անունները, գիտեն՝ ինչ անուններ ունեն իրենց ընկերները և ծանոթները: Ծանոթանալիս նրանք ներկայանում են, իսկ հետո իրար սկսում են դիմել անունով:
- Շիմպանզեի ձագերը խաղում են տիկնիկով:
- Առնետները կարող են ծիծաղել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը