
Նախօրեին տեղի է ունեցել գործարար Սամվել Ալեքսանյանի դստեր՝ Լուսին Ալեքսանյանի նշանադրությունը, որին մասնակցել են նաեւ հայ հայտնի արտիստներ։ Օրվա ընթացքում արված տեսանյութեր իր էջում հրապարակել է գործարարի կինը՝ Շողերինան։ Կադրերից պարզ է դառնում, որ իրենց կատարումներով հանդես են եկել Էրիկը, Հռիփսիմե Հակոբյանը, Սարգիս Եղիազարյանը, Գարիկն ու Սոնան։