Նախորդ տարվա հոկտեմբերին երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանն առաջին անգամ մայր է դարձել։ Երգչուհին ու երգահան Վահրամ Պետրոսյանը փոքրիկի համար ընտրել են Յան անունը։
Երեխայի լույս աշխարհ գալուց հետո Լիլիթը սոցիալական ցանցերում պասիվ էր եւ բավական երկար ժամանակ հրապարակում չէր արել։ Ֆեյսբուքյան էջում հրապարակված նոր լուսանկարում երգչուհին կապույտ հագուստ է կրում։ Նա հավաքել է մազերն ու վառ շպար է ընտրել, կերպարն ամբողջացնում են խոշոր ականջօղերը։
Հետեւորդները գնահատել են երգչուհու լուսանկարն ու շտապել են նրան դրական խոսքեր ուղղել․ «Տիկնիկ», «Հիասքանչ մայրիկ», «Յուրահատուկ»,- գրել են նրանք։