Դերասանուհի, «Լակի» տորթերի սրահի տնօրեն Լիկա Մեսրոպյանն (ամուսնությունից հետո նա ներկայանում է որպես Լիկա Լևոնյան) այսօր տոնում է ծննդյան տարեդարձը։ Այսօր Լիկայի 40-ամյակն է, ինչի կապակցությամբ նրան առաջինը շնորհավորել է Խորեն Լևոնյանի կրտսեր եղբայրը՝ Խորեն Աբրահամյան կրտսերը։
«Խորիկը չհասցրեց առաջինը շնորհավորել ինձ, սակայն հետաքրքիր ձևով շնորհավորեց։) Նա միշտ հետաքրքիր ձևով է շնորհավորում, սակայն չեմ բացահայտի, թե ինչպես։ Դա իմ գաղտնիքն է։)»,- BlogNews.am-ին ասաց Լիկան ու հավելեց, որ անակնկալ, որպես այդպիսին, Խորենը դեռ չի մատուցել իրեն, սակայն կարծում է՝ անակնկալ կլինի։
Մեր զրույցի պահին Լիկան աշխատավայրում էր, որտեղ գործընկերների հետ նշում էր տարեդարձը։ Այսօր հոբելյարի համար ավելի շատ նախապատրաստական օր է, քանի որ վաղը որդու՝ Արամի 1-ամյակն ու ատամհատիկն է։ «Իմ ամբողջ կյանքում այս օրն արդեն նվիրելու եմ Արամի ծնունդին։ Նրա տարեդարձի համար շատ հետաքրքիր տորթ ենք ունենալու, որը և՛ ատամհատիկի, և՛ տարեդարձի թեմատիկայով է,- ասաց Լիկան, ով իր տարեդարձի համար տոնական տորթ չի պատրաստել,- իմ դեպքում միշտ գործում է «сапожник без сапог» տարբերակը։ Մինչև նախորդ տարին ես չէի սիրում իմ ծննդյան օրը, սակայն անցյալ տարվանից Արամի ծնունդով իմաստավորվել է իմ ծնունդը»։
Ավելի մանրամասն՝ blognews.am