Հաղորդավարուհի Հրաչուհի Ութմազյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր գարնանային կերպարը։
Մեկնաբանություններում Հրաչուհին կիսվել է քաղաքի մասին իր մտքերով։
«Ես քաղաքիս հետ միշտ մտքումս խոսում եմ… ինքն էլ համբերատար ինձ լսում ու երբեմն էլ պատասխան ուղարկում մարդկանց, հանդիպումների ու նշանների տեսքով…
Իմ մասին ամեն ինչ գիտի… երազանքներիս մասին էլ… չնայած դրանց մասին ես գրեթե միշտ լռում եմ»։