Վեց արտահայտություն, որոնք կզսպեն մեծամիտ մարդուն
Advertisement 1000 x 90

Վեց արտահայտություն, որոնք կզսպեն մեծամիտ մարդուն

  1. Ի՞նչն է ձեզ ստիպում այդպես մտածել։

Այդ արտահայտությունը կարող է մեծամիտ մարդուն օգնել հասկանալ, որ ինքը գերի է կարծրատիպերին, որ նա պարզապես ամեն ինչ ընդհանրացնում է, ինչի հետեւանքով կդադարի նման կերպ խոսել։ Մենք հույս ունենք, որ նման մարդիկ կկարողանան գիտակցել, որ իրենք վատ բաներ են ասում։ Իսկ երբ դա նրանց մատնացույց անեն, նրանք կդադարեն արտահայտել իրենց մտքերը։

  1. Օյ-օյ-օյ։

Եթե նրանք խաղում են այլոց զգացմունքների հետ՝ լինեն դրանք ձերը կամ մեկ ուրիշինը, անվանեք այնպես, ինչպես դուք դա տեսնում եք։ Խոսքը վիրավորական արտահայտությունների մասին է, որոնք օգտագործում է մեծամիտ մարդը։ Եվ այս բացականչությունը նրանց կօգնի գիտակցել այն վնասը, որը նրանք պատճառել են։

  1. Գիտեք, իմ մայրիկը նույնպես…

Մեծամիտ մարդը մեծ հավանականությամբ մարդկանց առանձնացնում է՝ ըստ ռասսայական պատկանելության, սեռական կողմնորոշման, ստացած կրթության եւ այլն, ինչը նրան թույլ է տալիս արտահայտել իր բացասական կարծրատիպերը։ Բանն այն է, որ մյուսներին ստորացնելով՝ մեծամիտ մարդը փորձում է իրեն բարձրացնել նրանց համեմատ։

Դուք կարող եք արագ դադարեցնել բացասական զրույցները՝ ակնարկելով, որ ձեր մտերիմ մարդկանցից մեկը եւս այս կամ այն խմբում է, որին փորձում է ծաղրել մեծամիտ մարդը։ Նման կերպ դուք նրան կհասկացնեք, որ նման դատողությունները վիրավորական են անձամբ ձեզ համար, եւ դուք չեք պատրաստվում հաշտվել անարդար չարախոսության հետ։ Ամենայն հավանականությամբ, դրանից հետո նա ներողություն կխնդրի, ինչը նրա համար իրադրությունից լավագույն ելքը կդառնա։

  1. Իսկ գիտե՞ք, որ կան նաեւ այլ տեսակետներ։

Դուք եւ մյուս բոլորը սեփական կարծիքի իրավունք ունեն։ Բայց մեծամիտ մարդիկ պետք է հասկանան, որ իրենց բացասական մեկնաբանությունները չպետք է ազդեն մյուսների վրա։

  1. Ասեք ինձ եւս մեկ անգամ՝ ինչո՞վ եք դու նրանից լավը:

Մեծամիտ մարդիկ իրենց մյուսներից լավն են համարում։ Այդ պատճառով էլ խնդրեք նրանց բացատրել՝ ինչու մենք պետք է այլ մարդկանց այլ կերպ վերաբերվենք։ Դրան նա կարող է բավականին հետաքրքիր պատասխաններ տալ, բայց, ամենայն հավանականությամբ, նա պարզապես ներողություն կխնդրի։ Եւ դուք նրան անհարմար դրության մեջ կդնեք, եթե ասեք, որ նա մյուսներից բարձր չէ։

  1. Ես երախտապարտ կլինեի, եթե սրանք լինեն վերջին խոսքերը, որոնք դուք ասացիք այդ թեմայի շուրջ։

Ավարտեք մեծամիտ մարդու այդ շաղակրատությունն այնքան կոպիտ, որքան սկսեց նա ինքը։ Այդ արտահայտությունը կօգնի վերջ դնել նրա չարախոսությանը։ Սակայն նման մարդը սովոր է լսել միայն ինքն իրեն։ Այդ պատճառով էլ դուք դա պետք է ասեք նրա համար ավելի հասանելի կերպով։

news.am