
Ամերիկայի Միացյալ Նահանգներում բնակություն հաստատծ Արմեն Պետրոսյանի՝ Մենչի ավագ դուստրը՝ Էլինան, երեկ նշանվել է։ Մենչը հրապարակում է արել օրվանից։
Երգիչ Սարգիս Եղիազարյանն Էլինայի համար անվանական երգ է կատարել, որի ժամանակ էլ սիրելին մատանի է նվիրել 18-ամյա աղջկան։
«Շնորհավոր իմ աղջիկ: Ես երջանիկ եմ, երբ քեզ տեսնում եմ վառվող աչքերով: Սիրում եմ քեզ, շա՜տ»,- հրապարակված տեսանյութին կից գրել է Մենչը։
Երեկոյի ընթացքում երգել է նաև Քրիստինե Պեպելյանը։