Ռուս հեռուստահաղորդավարուհի Եկատերինա Ստրիժենովան սուտ է անվանել հրապարակումներն այն մասին, որ Ռուսաստանից Հայաստան է տեղափոխվել։ Հայաստան արտագաղթելու մասին լուրերը լրատվամիջոցներում հայտնվել էին, երբ հաղորդավարուհին պատմել էր Երեւան այցի մասին։ Հաղորդավարուհին իր տելեգրամյան ալիքում քննադատել է պարբերականներին, որոնք նմանատիպ հոդվածներ են հրապարակել։
««Մեկնել է Երեւան» եւ «փախել է Ռուսաստանից»․ սրանց միջեւ մեծ տարբերություն կա, եւ յուրաքանչյուրն, ով որոշել է սա սենսացիա սարքել, հիանալիորեն գիտի իր մանիպուլիացիայի մասին։ Ձեր կողմից այսպես մատուցված տեղեկությունը «նա Ռուսաստանի թշնամի է» եւ «հայրենիքի դավաճան» արձագանքի պատճառ է դարձել, ինչը հաստատվում է իմ տելեգրամյան ալիքում։ Դուք սպառնալիքի տակ եք դրել Գորկու անվան գեղարվեստական ակադեմիական թատրոնում իմ աշխատանքը, ուր ես ներառված եմ Եսենինի «Կանայք» ներկայացման մեջ ապրիլի 7-ին, 8-ին, 27-ին, 28-ին, 29-ին, ինչպես նաեւ բանակի թատրոնում, ուր ես ներառված եմ ապրիլի 9-ին կայանալիք «Մեկ օրվա լեդի» ներկայացման պաստառում։
Դուք խախտում եք վստահությունն իմ հանդեպ որպես պատասխանատու աշխատակից, «Առաջին ալիքի» հաղորդավարուհի, որը 28 տարվա փորձ ունի, ուր ես աշխատանքի եմ ապրիլի 11-12-ը։ Եվ վերջինը․ ես Ռուսաստանի քաղաքացի եմ, այլ անձնագիր չունեմ»,- հայտարարել է հեռուստահաղորդավարուհին։
Ստրիժենովան Հայաստան կատարած այցի մասին պատմել է ապրիլի 5-ին տելեգրամյան ալիքում։ Նա նշել էր, որ գտնվում է Երեւանում եւ ուղեւորության ընթացքում արված լուսանկարներ էր հրապարակել։