COVID-19-ից հետո թրոմբի առաջացման ի՞նչ հավանականություն կա
Advertisement 1000 x 90

COVID-19-ից հետո թրոմբի առաջացման ի՞նչ հավանականություն կա

COVID-19 կորոնավիրուսային վարակից հետո պացիենտների մոտ կես տարվա ընթացքում բարձրանում է թրոմբների առաջացման վտանգը։ Այսպիսի եզրահանգման են եկել շվեդ գիտնականները։ Նրանց նոր հետազոտության արդյունքները հրապարակվել են BMJ ամսագրում։

Հետազոտության հեղինակներն ուսումնասիրել են Շվեդիայում 2020թ. փետրվար – 2021թ. մայիս ընթացքում COVID-19-ով վարակված բոլոր հիվանդների տվյալները։ Պարզվել է, որ թոքերի էմբոլիայի առաջացման հավանականությունը COVID-19-ից հետո ավելացել էր 33 անգամ։

Բացի այդ, խորանիստ երակների թրոմբոզի (որն ամենից հաճախ լինում է ոտքերի կամ կոնքի հատվածում) առաջացման վտանգը վարակումից հետո 3 ամսվա ընթացքում ավելացել էր 5 անգամ։

Գիտնականների խոսքով՝ թրոմբների առաջացումն ամենից հավանական էր այն մարդկանց մոտ, որոնք հիվանդացել էին COVID-19-ի ծանր ձեւով, ինչպես նաեւ նրանց մոտ, որոնք քրոնիկական հիվանդություններ ունեին։

med.news.am