Ինչո՞ւ պրեսի վարժությունները չեն օգնում ազատվել որովայնի ճարպից։ Հարցին պատասխանել է սննդաբան Ելենա Սոլոմատինան (Ռուսաստան)։
«Մոսկվա 24»-ին տված հարցազրույցում մասնագետն ասել է, որ պրեսի վարժությունները, իհարկե, օգտակար են, բայց չեն ազատում ճարպից։ Ավելի լավ արդյունքի հասնելու համար մասնագետը խորհուրդ է տալիս կարգավորել սննդակարգը եւ նախապատվություն տալ աերոբիկ վարժություններին, ինչպիսին են քայլելը եւ լողալը։
Կարեւոր է նաեւ որոշել որովայնի ճարպակալման պատճառը:
«Հնարավոր է, որ սա այսպես կոչված մետաբոլիկ համախտանիշ է կամ ինսուլինառեզիստենտություն։ Կարեւոր է, թե ում մոտ է նկատվում որովայնի վրա ճարպը՝ տղամարդու, թե՝ կնոջ»,- ասել է մասնագետը։
Նա նաեւ խորհուրդ է տվել սննդակարգից բացառել պարզ ածխաջրերը, տրանսճարպերը, ֆասթֆուդը, տապակած մթերքները եւ ֆրուկտոզայով ըմպելիքները: Նա նաեւ խորհուրդ է տվել շոգեխաշել սնունդը կամ տապակել քիչ ձեթով։ Պակաս կարեւոր չէ նաեւ սննդի կալորիականությունը։