Հավանաբար շատ քչերն են ջեռոցը լվանում ամեն անգամ օգտագործելուց հետո: Ու սա հասկանալի է: Սակայն պետք չէ մոռանալ այն պարբերաբար մաքրելու մասին, քանի որ հետո ավելի դժվար է լինում:
Լավ է, որ կան հասանելի, պարզ ու հեշտ միջոցներ, որոնք թույլ են տալիս լվանալ ջեռոցը առանց մեծ ջանքերի, ու ինչը ոչ պակաս կարևոր է, առանց քիմիայի օգտագործման: Միայն տեսեք, ջեռոցը կարծես նոր լինի:
Անհրաժեշտ է.
- քացախ
- ջուր
- սոդա
Վերցրեք առանց պլաստիկե բռնակների կաթսա կամ որևէ այլ ջերմակայուն տարա, որը կարող եք դնել ջեռոցում: Տարայի մեջ լցրեք 80գ սոդա և 50-70մլ ջուր, խառնեք: Հենց ռեակցիայի առաջին ալիքն անցնի, ավելացրեք մի քիչ քացախ և սպասեք, որ ակտիվ ռեակցիան վերջանա:
Ստացվում է հեղուկ խառնուրդ: Սպունգով կամ ջրցանիչի մեջ լցնելով՝ հեղուկը քսեք ջեռոցի պատերին: Հատկապես խնդրահարույց հատվածներում ավելի շատ լցրեք: Մի քիչ հեղուկ թողեք տարայի մեջ, դրեք այն ջեռոցը ու միացրեք 1 ժամով՝ 100 ջերմաստիճանի ներքո:
1 ժամ անց ջեռոցի ներսը մարքեք սպունգով: Եթե ջեռոցը շատ էր կեղտոտված, և մի անգամից ամբողջը չի մաքրվել, կրկնեք գործընթացը:
Նյութը պատրաստեց Տեղեկատու կայքը