Ամեն ուրբաթ ArmComedy յութուբյան ալիքում Նարեկն ու Սերգեյը ներկայացնում են նախագծի նոր թողարկումը, սակայն 1000-րդ թողարկմանը որոշել էին հետևորդներին հրավիրել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն՝ համատեղ նկարահանելու ArmComedy-ի նոր թողարկումը, ստուգելու նրանց իրական արձագանքները, ինչպես նաև, ներկայանալու սթեդափով։
Tert.am Life-ը ներկա է եղել երեկոյին ու առանձնացրել հետաքրքիր դրվագները։
«Ուրիշ հաճույք է շփվել մարդկանց հետ, որոնց միայն լայքով ես ճանաչում։ Շատ լավ էներգիա ստացանք»,- ասաց Սերգեյը, Նարեկն էլ նկատեց․ «Մարդկանց բնական ռեակցիան հասկացանք։ Քաղաքական այն գործիչները, որոնք մտածում էին՝ դե հիմա ցույց են տալիս, հո մարդիկ չեն ծիծաղում, ևս դա հասկացան:) Հիմա կտեսնեն՝ լիքը մարդ որ կտորների վրա է ծիծաղել»։
ArmComedy-ն հումորային նախագիծ է, բայց այս անգամ ռոմանտիկ զեղում էլ ուներ։ Տղաների հետևորդներից մեկը խնդրել էր բեմից ամուսնության առաջարկություն անել սիրելիին։
«1000 ArmComedy-ն մեկ կարող ենք մեզ նման բան թույլ տալ»,- ասաց Նարեկը, Սերգեյն էլ հավելեց․ «Մենք նպաստում ենք ընտանիքների ստեղծմանը»։ Հումորիստը չմոռացավ հիշեցնել, որ ինքն ու Նարեկը նաև հարսանիքներ են վարում։
Երեկոն եզրափակվեց Նարեկի երաժշտական կատարումներով։
Ամբողջությամբ՝ tert.am.life