Ժամանակակից սեր. առաջին դասարանից երազում էինք այն կյանքի մասին, որն այսօր ունենք
Advertisement 1000 x 90

Ժամանակակից սեր. առաջին դասարանից երազում էինք այն կյանքի մասին, որն այսօր ունենք

168.am-ի՝ «Ժամանակակից սեր» շարքը շարունակում է ներկայացնել սիրո պատմություններ իր ընթերցողին: Այս շաբաթվա հերոսները ծանոթացել են դպրոցում, իսկ այսօր դաստիարակում են իրենց երկու զավակներին:

«Բոլորը դեմ էին մեր հարաբերություններին, անգամ ծնողներս, բայց մենք սիրահարվեցինք առաջին դասարանում և չնայած ճանապարհին հանդիպած բոլոր դժվարություններին՝ այսօր միասին ենք, ամուսնացած ենք և երկու զավակ ունենք՝ աղջիկ և տղա: Անգամ մեկ օր չեմ պատկերացնում առանց իմ ընտանիքի՝ առանց սիրելի ամուսնուս և երեխաներիս: Դպրոցական տարիներից սա այն կյանքն էր, որի մասին երազում էինք միասին»:

Շարքի հեղինակ՝ Անի Գաբուզյան