«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» գեղեցկուհի Լուսինե Թովմասյանն ընտանեկան նոր լուսանկար է հրապարակել, որում պատկերված է մայրիկի եւ դստեր հետ։
Իր միկրոբլոգում հրապարակված սեւ-սպիտակ լուսանկարում ընտանիքի անդամները ջերմ ու ամուր գրկախառնված են։ «Սերնդեսերունդ փոխանցվող ներդաշնակություն… Երբ տղա ես ունենում, նա լինում է քո պահապանը, իսկ աղջիկը՝ ընկերուհիդ։ Ես մորս ընկերուհին եմ եղել ու կամ։ Հիմա, երբ աղջիկս մեծանում է, հասկանում եմ, որ մեզ ևս մեկ ընկերուհի է ավելանում», – գրել է Լուսինե Թովմասյանը։