Դերասանուհի Սելենա Գոմեսը վաղուց է, ինչ չի ներկայացել միջոցառումների․ դերասանուհին զբաղված է իր կարիերայով, սակայն Սելենան պարզապես չէր կարող բաց թողնել «Սպանություններ նույն շենքում» սերիալին նվիրված միջոցառումը, որում նա խաղում է գլխավոր դերը։
29-ամյա դերասանուհին կարմիր գորգի վրա է հայտնվել վարդագույն կոստյումով, իսկ Սելենայի նուրբ կերպարը ամբողջացրել է նրա նոր սանրվածքը, որի անվանումն է բոբը՝ բրդոտ խոպոպներով։