Երգչուհի Սիրուշոն ինստագրամում տեսանյութ է հրապարակել՝ մանրամասնելով թե ինչպես են ստեղծվում իր հեղինակած զարդերը և նաև նոր լուսանկար է հրապարակել՝ կից գրելով.
«Ինձ ուղարկված հարցերից հասկացա, որ շատերը տեղյակ չեն, որ Պռեգոմեշի զարդերի հեղինակը ես եմ։ Ես էլ, երևի, երբեք չեմ մանրամասնել ու տպավորություն է ստեղծվել, որ դրանք հին զարդերի կրկնօրինակներ են։
Սկզբնական շրջանում ավելի շատ վերականգնում էինք հին հայկական զարդերը, որպեսզի նախ ինքներս լավ պատկերացնենք տեխնիկան ու ոգին, նաև ներկայացնում էինք հին ու ժամանակակից հեղինակների աշխատանքներ, որոնց վրա միևնույնն է ես իմ ավելացումներն էի անում։
Բայց արդեն 6 տարի է ստեղծում ենք մեր յուրօրինակ զարդերը, որոնք որևէ հեղինակի մոտ չեք կարող գտնել։
Այս ընթացքում ներկայացրել եմ արդեն 186 նոր նմուշ, որից յուրաքանչյուրի վրա աշխատել եմ ամիսներ։
Մեր նպատակն արդեն վաղուց ոչ միայն հին զարդերը վերականգնելն է, այլ ստեղծել նորը, որը հիմնված կլինի դարերով եկած զարդագործության ավանդույթների վրա»։