Երգչուհի Սիրուշոն Ինստագրամի իր էջում հրապարակումներ է արել, որտեղ ցույց է տվել, թե ինչպես է կիրակին անցկացնում ամուսնու՝ Լևոն Քոչարյանի և որդիների՝ Ռոբերտի և Միքայելի հետ երևանյան զբոսանքով։
Սիրուշոն տեսանյութ է հրապարակել Կասկադից և մակագրել․ «Իմ սիրելի վայրը Երևանում»։
Քաղաքի այս հատվածը հատուկ նշանակություն ունի երգչուհու համար, քանի որ նրա հայրական տունը գտնվում է Կասկադում։ Հենց այս տարածքում է անցել Սիրուշոյի մանկությունը։