Պոտենցիայի վրա ազդող դեղամիջոցները կարող են վնասել աչքերը. հետազոտություն
Advertisement 1000 x 90

Պոտենցիայի վրա ազդող դեղամիջոցները կարող են վնասել աչքերը. հետազոտություն

Պոտենցիան բարձրացնող սիլդենաֆիլ եւ տադալաֆիլ դեղամիջոցները կարող են բացասական ազդեցություն ունենալ օրգանիզմի վրա: Այս մասին զգուշացնում են Կանադայի Բրիտանական Կոլումբիայի համալսարանի գիտնականները։ JAMA Ophthalmology ամսագրում հրապարակված հետազոտության համաձայն՝ այս դեղամիջոցները երկու անգամ մեծացնում են աչքերի հիվանդությունների զարգացման ռիսկը։

Սիլդենաֆիլի եւ տադալաֆիլի աշխատանքի մեխանիզմը սեռական օրգանների բջիջներում պարունակվող PDE5 ֆերմենտի արտադրությունն արգելակելն է։ Սա հանգեցնում է անոթների լայնացման եւ դեպի սեռական օրգաններ արյան հոսքի ավելացման:

Հետազոտության ընթացքում մասնագետները վերլուծել են սիլդենաֆիլ կամ տադալաֆիլ ընդունող ավելի քան 200 000 տղամարդկանց տվյալները։ Մինչ փորձի մեկնարկը նրանցից ոչ մեկը տեսողության հետ կապված խնդիրներ չի ունեցել։

Ըստ գիտնականների, դեղամիջոցները, որոնք արգելակում են PDE5-ը, երկու անգամ ավելի հաճախ են օպտիկական իշեմիկ նեյրոպատիա առաջացրել, գրեթե նույնքան հաճախակի՝ ցանցաթաղանթի շիճուկային շերտավորում, ինչպես նաեւ 1,44 անգամ մեծացրել են ցանցաթաղանթի անոթների խցանման վտանգը:

Ինչպես պարզվել է, սիլդենաֆիլ եւ տադալաֆիլ օգտագործող տղամարդկանց մոտ աչքի հիվանդությունների զարգացման հավանականությունը 85 տոկոսով ավելի է, քան նրանց մոտ, ովքեր նման դեղամիջոցներ չեն օգտագործում։

med.news.am