
Որոշ դեղեր չի կարելի համատեղել սննդի որոշ տեսակների հետ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է թոքաբան Նունե Ազիզյանը:
Մասնավորապես՝
- հակաբիոտիկներ խորհուրդ չի տրվում օգտագործել կաթնամթերքի, թթու սննդի, կիտրոնի հետ, քանի որ նրանք իջեցնում են հակաբիոտիկների ազդեցությունը:
- Ասպիրինի ազդեցությունը նվազեցվում է կաթնամթերքի հետ օգտագործման ժամանակ, իսկ թթու, կծու սննդի հետ օգտագործելիս ուժեղանում է ասպիրինի բացասական ազդեցությունը ստամոքսի լորձաթաղանթի վրա:
- Հակակոագուլյանտները խորհուրդ չի տրվում օգտագործել ճարպային սննդի, հետ:
- Միզամուղների նշանակման ժամանակ անհրաժեշտ է օգտագործել կալիում պարունակող սնունդ՝ բազուկ, խնձոր, ծիրան, կարտոֆիլ:
- Խոլեստերինի իջեցման համար նշանակվող ստատինները չի կարելի օգտագործել ցիտրուսների հետ: