
Դերասանուհի Անժելա Սարգսյանը ինստագրամյան իր էջի սթորի հատվածում դստեր հետ լուսանկար է հրապարակել:
Սակայն Եվան, որ վերջերս է դարձել 16 տարեկան, այնքան էլ այդ տարիքի աղջկան համապատասխան տեսք չունի, ավելին՝ Անժելան ավելի երիտասարդ տեսք ունի, քան իր դուստրը:
Հիշեցնենք, որ մի քանի տարի է, ինչ Անժելա Սարգսյանը բնակություն է հաստատել ԱՄՆ-ում:
Դերասանուհին սկզբնական շրջանում այնտեղ էր տեղափոխել նաեւ դստերը, սակայն որոշ ժամանակ անց հասկացել էր, որ ԱՄՆ-ում դուստրը կարող է վատ ազդեցության տակ ընկնել:
Անժելան որոշում էր կայացրել, որ Եվան պետք է բնակվի հոր եւ խորթ մոր հետ Երեւանում:
Այս շրջանում Եվան կրկին մայրիկի մոտ է: