Արտասահմանում հայ ամենահաջողակ մոդելներից մեկը՝ Ռուբինա Խանզադյանը, որը հայտնի է Ռուբինա Դայան կեղծանվամբ, նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր բնական կերպարը։
Ինստագրամյան էջում տեղադրված լուսանկարում մոդելը սեւ հագուստ է կրում։ Ռուբինան հավաքել է մազերն ու բնական դիմահարդարմամբ է։ Կերպարն ամբողջացնում են խոշոր աքսեսուարները՝ ականջօղերը։ Օգտատերերը շտապել են նրան դրական խոսքեր ուղղել․ «Բնական գեղեցկություն»։