Երգչուհի Լայմա Վայկուլեն «Privātā Dzīve» ամսագրի հետ զրույցում հայտարարել է, որ առողջական խնդիրների պատճառով ԱՄՆ է մեկնել։ Նրա խոսքերը մեջբերել է Starhit-ը։
Վայկուլեն իր բուժման մասին մանրամասներ չի հայտնել՝ նշելով, որ հիմա դրա համար լավագույն ժամանակը չէ։ «Ես հիմա ոչ մի տեղ չեմ հայտնվում։ Բայց ոչինչ չեմ ուզում ասել։ Նույնիսկ երբ Ուկրաինայից ընկերներս հարցնում են, թե ինչպես եմ ինձ զգում, պատասխանում եմ․ «Ավելի լավ»։ Հիմա պատշաճ չէ խոսել սեփական խնդիրների մասին»,- ասել է արտիստը։
Արտիստի մեկնելու մասին լուրը հաստատել է նրա ամուսինը։ «Լայման չի կարող խոսել, քանի որ մենք հիմա զբաղված ենք բժիշկների այցելելով»,- մամուլի ներկայացուցիչների հետ զրույցում ասել է Անդրեյ Լատկովսկին։
Երգչուհին հիշել է, որ ինքամեկուսացման շրջանում բախվել է դեպրեսիայի հետ։ «Ամբողջ ընթացքում նստած էի տանն ու ուտում էի։ Համարձակվել էի 10 կիլոգրամով գիրանալ։ Ինձ համար դա շատ է։ Բայց հետո հավաքեցի ինձ։ Սկսեցի վազել, հեծանվով շատ էի շրջում, եւ կիլոգրամները հեռացան։ Դեպրեսիա եւս չկա այլեւս»,- ասել է Վայկուլեն։