Ջոնի Դեփի քույրը պատմել է, որ մայրը ֆիզիկական բռնության է գործադրել իրենց նկատմամբ
Advertisement 1000 x 90

Ջոնի Դեփի քույրը պատմել է, որ մայրը ֆիզիկական բռնության է գործադրել իրենց նկատմամբ

Ջոնի Դեփի ավագ քույրը՝ Քրիստի Դեմբրովսկին, պատմել է, թե ինչպես են ինքն ու եղբայրը բտռնության ենթարկվել մոր կողմից, հայտնում է People-ը։ Մոր դաժան վերաբերմունքի մասին հայտնի դերասանի քույրը պատմել է դերասանի ու նրա նախկին կնոջ՝ Էմբեր Հերդի միջեւ դատական վեճի շրջանակներում։

«Մենք փախչում էինք ու թաքնվում։ Նա ծեծում էր մեզ, նետում մեր իրերը»,- խոստովանել է Քրիստին։ Նրա խոսքով՝ մայրը վիրավորում էր իրենց հորը, սակայն վերջինս ոչ մի կերպ չէր արձագանքում։

Նա հավելել է, որ էլեկտրոնային փոստով նամակ է ստացել եղբորը բուժող բժշկից, որում վերջինս պնդում էր, որ դերասանը խնդիրներ ունի զայրույթի հետ, ինչի արդյունքում «պատասխանատվություն չի կրում իր պահվածքի համար»։

Արտիստի քույրը նշել է, որ մեծանալուն զուգընթաց իրենց մայրն ավելի հանգիստ է դարձել։ Բեթի Սյու Փալմերը կյանքի 82-րդ տարում մահացել է 2016թ․-ին՝ Էմբեր Հերդի՝ դերասանից ամուսնալուծության համար դիմելուց մի քանի օր առաջ։

news.am