Օրեր առաջ երգչուհի Բրիթնի Սփիրսը հայտնեց այն մասին, որ նա և իր սիրելին՝ Սեմը պատրաստվում են ծնող դառնալ։ Այս տեղեկություններից հետո պապարացին հետաքրքրված էր երգչուհու նախկինի՝ Ջասթին Թիմբերլեյքի արձագանքով, ուստի նախօրեի երեկոյան պապարացին Ջասթինին նկարահանելիս հարցրել է, թե ինչ կարծիքի է Բրիթնիի նորությունների վերաբերյալ, ինչին ի պատասխան երգիչն իրեն շատ կասկածելի է պահել։ Ջասթինը զայրացել է այդ հարցից, ձեռքով արել լուսանկարչին և առանց մկենաբանելու մուտք գործել համալիր։
Այս առթով հետևորդները հետաքրքրված էին, թե արդյոք դա նշանակում է, որ երգիչն ուրախ չէ Բրիթնիի համար, սակայն նրա մոտ ընկերը շտապել է մեկնաբանել նրա այս վերաբերմունքը․
«Պարզապես Ջասթինն արդեն շարժվել է առաջ, նա ունի կին և երեխաներ, նրան տհաճ է որ երբ Բրիթնիի մասին ինչ-որ նորություն է հայտնվում, բոլորը սկսում են նրան հարցեր տալ․ նա ցանկանում է, որ իրեն հանգիստ թողնեն»,- հայտնել է երգչի ընկերը։