Բրիտանացի Սամանթա Պրեսդին բաց ամուսնության առաջարկ է արել իր ամուսնուն՝ Լուիս Նտրիտսոսին և զղջացել դրա համար, երբ նա սիրահարվել է մեկ ուրիշին։ Այս մասին հայտնում է The Sun-ը։
Պրեսդիի խոսքով` իրենց հարաբերությունները չորս տարի եղել են հեռավորության վրա. ինքն ապրել է Մեծ Բրիտանիայում, իսկ ապագա ամուսինը՝ Հունաստանում։ Խնդիրներն սկսվել են, երբ նրանք ամուսնացել են, իսկ տղամարդը տեղափոխվել է Լոնդոն։ Կինն ամուսնուն առաջարկել է բաց ամուսնություն, որտեղ և՛ իրեն, և՛ նրան թույլատրվում է ունենալ սիրեկաններ և սիրուհիներ։ Նա հույս ուներ, որ դա ռոմանտիկա կավելացներ իրենց անկայուն հարաբերություններին և կօգներ պահպանել ամուսնությունը:
Այդ միտքը սարսափեցրել է Նտրիտսոսին, բայց նա, այնուամենայնիվ, համաձայնել է։ Մի քանի ամիս անց Պրեսդին ժամադրության է գնացել նախկին ընկերոջ հետ, և նրանց սիրավեպը վերսկսվել է։
Միևնույն ժամանակ տղամարդը վերադարձել է Հունաստան՝ ամռանը մարզական հրահանգիչ աշխատելու։ Զույգը պայմանավորվել է, որ Պրեսդին պարբերաբար կայցելի նրան։
«Իրականում մեր «բաց հարաբերությունները» միակողմանի էին։ Լուիսն ատում էր այն միտքը, որ ես ուրիշների հետ եմ հանդիպում: Բայց նա ամուսնալուծություն չպահանջեց, թեև խանդից խենթանում էր », – խոստովանում է Պրեսդին: Տղամարդը նրան ասել է, որ սիրուհի չունի։ Նրա խոսքով՝ հարսանիքից հետո ինքը համբուրել է այլ կանանց, սակայն երբեք սեռական հարաբերություն չի ունեցել նրանց հետ։
Ամեն ինչ փոխվեց, երբ Պրեսդին իմացավ, որ իր ամուսինն իսկապես սիրավեպ է ունեցել ուրիշի հետ: «Այո, բաց հարաբերություններ ունենալն իմ գաղափարն էր, բայց ես ինձ դավաճանված էի զգում, քանի որ նա ստեց և թաքցրեց դա ինձանից: Դա հակասում է կանոններին: Ես ինձ նվաստացած էի զգում»,- բացատրում է բրիտանուհին։